Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քլինթոնի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Սպիտակ տան դիմաց

Քլինթոնի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Սպիտակ տան դիմաց
09.11.2016 | 13:38

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հարյուրավոր կողմնակիցներ չորեքշաբթի գիշերը հավաքվել են Սպիտակ տան դիմաց:
Նախագահի նստավայրի մոտ իրադրությունը դեռ հանգիստ է՝ չնայած մարդիկ ակնհայտորեն նյարդայնացած են: Հավաքվածները, որոնք հիմնականում երիտասարդներ են, վանկարկում են «Հիլարի» և «Ես Հիլարիին հավատում եմ» կարգախոսներ:

Հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցներն առայժմ ակնհայտորեն քիչ են: Նրանք զգուշորեն միմյանց շնորհավորում են ԱՄՆ ընտրությունների հաջող ելքի համար:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ