Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը

Թրամփը խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը
09.11.2016 | 16:39

«Հիմա Ամերիկայի համար եկել է պառակտման վերքերը դարմանելու ժամանակը, պետք է միավորվենք»,- հայտարարել է ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով իր աջակիցների առջև:

«Ես ասում եմ այս երկրի բոլոր հանրապետականներին, դեմոկրատներին ու անկախականներին՝ ժամանակն է միավորվելու որպես մեկ ազգ: Ժամանակն է: Ես մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խոստանում եմ, որ կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը, և սա անչափ կարևոր է ինձ համար»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ