Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփ. Հնարավոր է՝ հետո բոլորը հասկանան, որ այս ամենն իզուր չէր

Թրամփ. Հնարավոր է՝ հետո բոլորը հասկանան, որ այս ամենն իզուր չէր
09.11.2016 | 16:44

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ առաջիկա 4 կամ 8 տարիների ընթացքում անցած ընտրարշավի համար հպարտության զգացում կլինի, գիտակցում, որ դա իզուր չի եղել:

«Դա, ինչպես ասում են, պատմական պահ էր: Բայց որպեսզի իսկապես պատմական լինի, մենք պետք է կատարենք մեր աշխատանքը: Եվ ես խոստանում եմ ձեզ, որ հուսախաբ չեմ անի, մենք գլուխ կհանենք: Ես անհամբերությամբ սպասում եմ իմ նախագահությանը: Հույս ունեմ, որ երկու, երեք, չորս և անգամ ութ տարի անց դուք, ովքեր այդպես համառորեն աշխատել եք հանուն սրա, կասեք՝ սա հենց այն էր, ինչի համար մենք հպարտ ենք: Ես շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Թրամփը Նյու Յորքում համախոհների առաջ:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ