Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հանրապետականները մեծամասնություն ունեն ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում

Հանրապետականները մեծամասնություն ունեն ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում
09.11.2016 | 20:36

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքում հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Կոնգրեսի զույգ պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների տանը՝ օրենսդրական ամուր հիմք ստեղծելով նույն օրը նախագահական ընտրությունում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի համար:

«Օբամայի վարչակազմի 8 տարիներից հետո Ամերիկայի ժողովուրդը նոր ուղի ընտրեց մեր երկրի համար»,- հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ