Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի ստացած առաջին միջազգային շնորհավորական զանգը Եգիպտոսի նախագահից էր

Թրամփի ստացած առաջին միջազգային շնորհավորական զանգը Եգիպտոսի նախագահից էր
09.11.2016 | 20:37

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին զանգահարել է Դոնալդ Թրամփին, շնորհավորել ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ակնկալելով ավելի սերտ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:


«ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խորին երախտագիտություն է հայտնել նախագահին՝ նշելով, որ դա իր հաղթանակի կապակցությամբ ստացած շնորհավորական առաջին միջազգային հեռախոսազանգն էր: Նա ասել է, որ սպասում է Եգիպտոսի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը»,- նշված է Եգիպտոսի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ