Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի ԱԳՆ. Թրամփը պետք է հավատարիմ մնա միջուկային համաձայնագրին

Իրանի ԱԳՆ. Թրամփը պետք է հավատարիմ մնա միջուկային համաձայնագրին
09.11.2016 | 20:38

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հավատարիմ մնա Թեհրանի և աշխարհի հզոր երկրների միջև կնքված միջուկային համաձայնագրին:


Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր չեղարկել այդ համաձայնագիրը՝ ասելով, թե դա իր տեսած վատթարագույն համաձայնություններից մեկն է, որ երբևէ բանակցվել է:

«ԱՄՆ-ի ցանկացած նախագահ պետք է հասկանա այսօրվա աշխարհի իրական վիճակը: Ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի ապագա նախագահը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին և հանձնառություններին»,- Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտգործնախարարը, որ պաշտոնական այցով Ռումինիայում է:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ

թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն