Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի կամ Օբամայի հետ Պուտինի հանդիպման պլան ներկա պահին չկա

Թրամփի կամ Օբամայի հետ Պուտինի հանդիպման պլան ներկա պահին չկա
09.11.2016 | 20:39

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դոնալդ Թրամփի կամ Բարաք Օբամայի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման պլան ներկա պահին չկա:


Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու կարիք կա, երկխոսության կարիք կա: Պեսկովը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ Սիրիայի հարցով երկխոսությունը կբարելավվի: Կրեմլի խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքներն աբսուրդ են:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ