Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի հաղթանակից հետո բազմաթիվ ամերիկացիներ ցանկանում են արտագաղթել Կանադա

Թրամփի հաղթանակից հետո բազմաթիվ ամերիկացիներ ցանկանում են արտագաղթել Կանադա
09.11.2016 | 20:42

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի՝ անսպասելի հաղթանակից հետո Կանադայի միգրացիոն ծառայության պաշտոնական կայքը գրոհել են բազմաթիվ ամերիկացիներ՝ ցանկանալով տեղափոխվել հարևան երկիր: The Daily Mail-ը գրում է, որ օգտատերերի ահռելի թվի պատճառով կայքի աշխատանքը խափանվել է՝ անհասանելի դառնալով ԱՄՆ-ի, Կանադայի և Ասիայի բնակիչների համար:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախագահական մրցապայքարի ժամանակ մեծ թվով ամերիկացիներ սպառնացել էին, որ Թրամփի հաղթանակի դեպքում չեն ապրի ԱՄՆ- ում ու կտեղափոխվեն Կանադա: Կանադացի մասնագետների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամսում զգալի ավելացել է այն ամերիկացիների թիվը, որ ցանկանում են բնակություն հաստատել իրենց մոտ: Թրամփի հաղթանակից հետո Google որոնողական համակարգում կտրուկ ավելացել է «ինչպես արտագաղթել Կանադա» թեմայով որոնումների քանակը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ