Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման զանգահարել է Թրամփին և հրավիրել Սպիտակ տուն

Օբաման զանգահարել է Թրամփին և հրավիրել Սպիտակ տուն
09.11.2016 | 20:42

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, որը շուտով պաշտոնապես կդառնա Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:


The Independent-ը գրում է, որ Օբաման շնորհավորել է Թրամփին և քննարկել 2017 թ. հունվարին իշխանությունը միլիարդատեր հանրապետականին հանձնելու գործընթացը: Օբաման Թրամփին հինգշաբթի հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի ստանձնման հետ կապված մի շարք հարցեր:
Բարաք Օբաման զրուցել է իր աջակցությունը վայելող Հիլարի Քլինթոնի հետ՝ իր հիացմունքն արտահայտելով կին թեկնածուի վարած ազդեցիկ քարոզարշավից:
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ