Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քաղաքական գործիչները շնորհավորել են Թրամփին հաղթանակի առթիվ

Քաղաքական գործիչները շնորհավորել են Թրամփին հաղթանակի առթիվ
09.11.2016 | 20:43

Մի շարք քաղաքական գործիչներ շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Twitter-ում շնորհավորել է Թրամփին և հայտնել, որ ինքը պատրաստ է աշխատել նրա վարչակազմի հետ գլոբալ զարգացման և բարգավաճման հարցերի շուրջ:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի 2 պետությունների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: «Գերմանիան և ԱՄՆ-ն կապված են այնպիսի արժեքներով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, ազատությունը, հարգանքն օրենքի և մարդկանց արժանապատվության հանդեպ` անկախ նրանց ծագումից, մաշկի գույնից, կրոնական դավանանքից, սեռից, սեռական կողմորոշումից կամ քաղաքական հայացքներից: Այս արժեքների հիման վրա էլ առաջարկում եմ աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ