Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վատիկանը խոստացել է աղոթել Թրամփի համար

Վատիկանը խոստացել է աղոթել Թրամփի համար
09.11.2016 | 20:44

Վատիկանը կաղոթի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հռոմեակաթոլիկ եկեղեցու մամլո քարտուղար Պյետրո Պարոլինին։

«Մենք կաղոթենք, որ Աստված լուսավորի նրան և ուժ տա իր երկրին ծառայելու համար: Կարծում եմ, որ այսօր յուրաքանչյուրը պետք է աշխատի, որ փոխի աշխարհում տիրող իրավիճակը, որը գտնվում է լուրջ հակամարտության մեջ»,- ասել է կարդինալը։

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ