Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ամերիկացիները պարտք ունեն Հիլարի Քլինթոնի հանդեպ՝ երկրին նրա ծառայության դիմաց. «Մենք բոլորս զգալի պարտք ունենք Քլինթոնի հանդեպ՝ մեր երկրին նրա ծառայության դիմաց», ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև:
Ընտրարշավի ժամանակ հեռուստաբանավեճում նա խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո դատի տալ Հիլարի Քլինթոնին: