Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը ԱՄՆ-ի ամենատարիքով նախագահն է լինելու պաշտոնակալման պահին

Թրամփը ԱՄՆ-ի ամենատարիքով նախագահն է լինելու պաշտոնակալման պահին
09.11.2016 | 20:47

Reuters գործակալությունը հաղորդում է՝ անհանգստանալով, որ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել տնտեսական և գլոբալ անորոշության` ներդրողները փախուստի են դիմել ռիսկային ակտիվներից, ինչպիսին են ակցիաները: Գիշերվա ընթացքում S&P 500 ֆոնդային ինդեքսը անկում է ապրել 5 տոկոսով` հասնելով իր նվազագույն արժեքին: Թրամփի հաղթանակը բարձրացրել է մի շարք հարցեր ինչպես ԱՄՆ- ում, այնպես էլ արտերկրում:

Կյանքի 70-րդ տարում զբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը` Թրամփը կդառնա առաջին անգամ պաշտոնավարող ամենատարեց ԱՄՆ նախագահը: Քարոզարշավի ընթացքում նա խոստացել է ԱՄՆ-ը դարձնել ամենահզորը իր անձնական ուժի, բանակցային որակների և գործարար հմտությունների շնորհիվ:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ