Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել Է հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ և հայտարարել, որ պատրաստ Է համագործակցել նրա հետ. «Ես ցանկանում եմ Դոնալդ Թրամփին շնորհավորել դժվարին ընտրարշավի արդյունքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»,- ասված Է Մեյի հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության և ձեռներեցության արժեքների վրա: Մենք ուժեղ, մտերիմ գործընկերներ կմնանք առևտրի, անվտանգության և պաշտպանության բնագավառում»,- ընդգծել Է վարչապետը: Նա պատրաստակամություն Է հայտնել «Դոնալդ Թրամփի հետ աշխատել երկու ազգերի անվտանգությունը, բարգավաճումն» ապահովելու գործում: