Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանի նախագահն ու վարչապետը շնորհավորել են Թրամփին

Վրաստանի նախագահն ու վարչապետը շնորհավորել են Թրամփին
10.11.2016 | 12:15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Մարգվելաշվիլու շնորհավորական ուղերձում նշված է՝ «Նոյեմբերի 8-ին Ամերիկայի ժողովուրդը քվեարկեց հանուն հետագա զարգացման, բարգավաճման, խաղաղության և անվտանգության: Ձեր նախագահական առաքելությունը մեկնարկում է մի կարևորագույն ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկությունը կանգնած են նոր մարտահրավերների, ահագնացող և փոխկապակցված սպառնալիքների առջև, ինչը մեզ վրա մեծ պատասխանատվություն է դնում՝ պաշտպանելու այնպիսի համընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու խաղաղությունը:


Աշխարհում կայունություն և խաղաղություն ապահովելու գործում ԱՄՆ-ի դերակատարությունը մնում է եզակի: Համոզված եմ, որ ԱՄՆ-ի ուժեղ առաջնորդությամբ մենք կտեսնենք ավելի պաշտպանված, անվտանգ ու բարգավաճ աշխարհ: Ընդհանուր արժեքները հանդիսանում են մեր երկրների միջև պատմական բարեկամության հիմքը»: Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ուղերձում նշել է. «Ամերիկայի ժողովուրդը, նախապատվությունը տալով Դոնալդ Թրամփին, ընտրել է ԱՄՆ-ի ուժեղացմանը միտված փոփոխությունը: Մենք հավատարիմ ենք՝ շարունակելու համագործակցությունը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ՝ ապահովելու խաղաղություն, անվտանգություն, զարգացում և ազատություն մեր երկրներում, տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ