Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Էրլունի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը:
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները: