ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետագա հարաբերությունները քննարկելու նպատակով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 13-ին Բրյուսել է հրավիրել ԵՄ ԱԳ նախարարներին՝ թվիթերյան էջում գրել է Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիչը։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էր առաջարկել ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները քննարկելու նպատակով: