Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի հարյուրավոր ուսանողներ, ի նշան նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի, այրել են ԱՄՆ մի քանի դրոշ, հայտնում է The Washington Post-ը: Ոռսանողները տարբեր կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով վերջ դնել մուսուլմանների հանդեպ անհանդուրժողականությանն ու հարգել աֆրոամերիկացիների իրավունքները: Նման ակցիաներ են եղել նաև Կալիֆոռնիայում, Քոնեքթիքութում, Հյուսիսային Կարոլինայում, Մասաչուսեթսում:
Նյու Յորքում ոստիկանները ձերբակալել են առնվազն 30 մարդու՝ Դոնալդ Թրամփի դեմ հանրահավաքի ժամանակ՝ հայտնում է NBC 4 New York հեռուստաալիքը։
Հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի երեկոյան դուրս են եկել քաղաքի փողոցներ և շարժվել են դեպի նորընտիր նախագահին պատկանող Trump Tower երկնաքերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մեծ մասը ձերբակալվել է «խուլիգանական պահվածքի» համար։ Ցույցեր տեղի են ունեցել ամերիկյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Չիկագոյում, Ֆիլադելֆիայում և Բոստոնում։ Բողոքի ցույցերին մասնակցել են հայտնի աստղեր՝ Շերը, Մադոննան, դերասան Մարկ Ռուֆալոն։