Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները գործողության մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմի թերակղզին չի վերադարձվել ՈՒկրաինայի կազմ:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ այս վարչակազմի ընթացքում։ Ինչ վերաբերում է Ղրիմի հարցով պատժամիջոցներին, դրանք գործողության մեջ կմնան, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Ղրիմից և չի վերադարձրել թերակղզին ՈՒկրաինային»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ներկայում առաջընթաց չի դիտվում «Մինսկ-2»-ով։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, դա Ռուսաստանի պատժամիջոցների հանման ամենահստակ ուղին է»,- եզրափակել է նա։