Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր ԱՄՆ մեծ քաղաքներում

Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր ԱՄՆ մեծ քաղաքներում
11.11.2016 | 13:06

ԱՄՆ մեծ քաղաքներում՝ Լոս Անջելեսից մինչև Բոստոն, հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ: Հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում ընդդիմադիրները քննադատել են միլիարդատեր գործարարի աղմկահարույց հայտարարությունները ապօրինի միգրանտներին վտարելու, մահմեդականների նկատմամբ առավել կոշտ վերաբերմունք որդեգրելու վերաբերյալ:


Ցույցերը առավել մարդաշատ են այն քաղաքներում, որտեղ ձայների մեծամասնությունը ստացել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Նա ընտրություններից հետո առաջին ելույթում կոչ է արել ամերիկացիներին միավորվել և իր մրցակցին երկիրը առաջնորդնելու հնարավորություն տալ:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ