Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում կակտիվացնի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը: Բաքուն երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացում է ակնկալում՝ ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան: