Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Դոնալդ Թրամփին և ԱՄՆ ընտրված նախագահի հետ քննարկել երկկողմ կապերի ջերմացումն ու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, հաղորդում են թուրքական աղբյուրները: Ավելի վաղ Անկարայում Էրդողանը հայտարարել էր, թե Թրամփի ընտրությամբ թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում:
Էրդողանի վարչակազմը վերջին ամիսներին հրապարակավ քննադատում էր Օբամայի՝ ԱՄՆ-ում ապաստանած հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելու որոշումը, պնդելով, թե նա պատասխանատու է Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձի համար: