Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է անում Թրամփին հստակություն մտցնել առանցքային հարցերում

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է անում Թրամփին հստակություն մտցնել առանցքային հարցերում
11.11.2016 | 13:19

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հստակություն մտցնել համաշխարհային առևտրի, կլիմայի փոփոխության ու ՆԱՏՕ-ի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հարցերում: Քարոզարշավի ընթացքում միլիարդատեր գործարարը քանիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքն ու քաղաքականությունը գլոբալ ջերմացման դեմ:

«Կցանկանայինք առաջիկա ամիսներին լսել՝ ի՞նչ մտադրություններ ունի նա հիմա այս հարցերում»,- ասել է Ժան- Կլոդ Յունկերը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ