Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է, թե միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ համաձայնությունը կարող է տապալվել ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից, չնայած Թրամփը քարոզարշավում բազմիցս է այդ մասին հայտարարել: «Թեհրանի ընկալմամբ, պայմանավորվածությունը կնքվել է ոչ թե մեկ երկրի կամ կառավարության, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- պետական հեռուստատեսությամբ ասել է Իրանի նախագահը:
Անցած տարի ձեռք բերված պատմական համաձայնությամբ Իրանի նկատմամբ միջազգային սահմանափակումները հանվեցին՝ այդ երկրի միջուկային ծրագրերը կրճատելու և վերահսկելու դիմաց: