Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները

Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները
11.11.2016 | 13:21

ՄԱԿ-ի աշխատակիցները ահազանգում են, թե Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները, հարյուր հազարավոր մարդիկ պաշարված են ռուսների աջակցությունը վայելող Ասադի վարչակազմի կողմից: Տեղում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավարը պնդում է՝ շաբաթներ շարունակ Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող թաղամասեր մարդասիրական օգնություն չի մտել, և եթե զինուժը միջանցք չբացի, հաջորդ շաբաթ իրավիճակը կարող է աղետալի դառնալ:

«Հուսով եմ` մենք կկարողանանք այս ձմեռ խուսափել զանգվածային սովից»,- հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնյան՝ ընդգծելով՝ տեղում մոտ 300 վիրավորներ ու հիվանդներ շտապ բժշկական օգնության կարիք ունեն:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ