Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռաուլ Կաստրոն շնորհավորել է Թրամփի հաղթանակը

Ռաուլ Կաստրոն շնորհավորել է Թրամփի հաղթանակը
11.11.2016 | 13:22

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: «Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը շնորհավորական ուղերձ է հղել պարոն Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասված է Կուբայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Առայժմ սա Հավանայի միակ պաշտոնական արձագանքն է ԱՄՆ նախագահի ընտրություններին: 2014 թվականի վերջից Կուբան երկխոսություն սկսեց ԱՄՆ-ի հետ և զգալիորեն բարելավեց հարաբերությունները: Կուբայի իշխանությունները հայտնել են ռազմավարական զորավարժություններ սկսելու մասին՝ պետության դեմ հնարավոր «ոչ բարեկամական գործողություններին» նախապատրաստվելու նպատակով:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ