Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԳ փոխնախարար. Պետք չէ անհանգստանալ Թրամփի օրոք պետդեպի քաղաքականության փոփոխության հարցով

ԱԳ փոխնախարար. Պետք չէ անհանգստանալ Թրամփի օրոք պետդեպի քաղաքականության փոփոխության հարցով
11.11.2016 | 13:26

Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պետք չէ անհանգստանալ Արցախի հարցով ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության փոփոխության հարցով՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կայուն կառույց է՝ կայուն ինստիտուցիոնալ հիշողությամբ: Այդ պատճառով խնդիր չէ, եթե անգամ Թրամփը, որպես թեկնածու, սպառիչ չի խոսել այդ հարցի շուրջ:
«Հազիվ թե պետք է նախագահի թեկնածուից առանց բացառության բոլոր հարցերի շուրջ նման տեղեկություններ պահանջենք: Տեսնենք, թե ինչ քաղաքականություն նա կվարի, երբ ստանձնի պաշտոնը: Անհանգստանալ պետք չէ, բայց հարկավոր է միշտ աշխատել»,- ասել է Քոչարյանը:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ