Ֆրանսիայի Ազգային ժողովը նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի բանաձևի նախագիծը նախօրեին ուղարկել է Ելիսեյան և Մատինիոնյան պալատներ (նախագահի և վարչապետ նստավայրեր)՜ հայտնում է AFP-ը, որին հասանելի է դարձել խորհրդարանի ստորին պալատի նախագահ Կլոդ Բարտոլոնի փաստաթղթի կրկնօրինակը:
Բարտոլոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանություններին է ուղարկվում «բանաձևի նախագծի պատճենը, որը ներկայացրել է «Հանրապետականներ» կուսակցությունից պատգամավոր Քրիստիան Ժակոբը և ստացել պալատի 79 պատգամավորի աջակցությունը»: Սահմանադրության 68-րդ հոդվածի դրույթներին համապատասխան օրենքներով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից բանաձևի դիտարկման գործընթաց սկսելու համար բավարար է ընդամենը 58 ձայն: