Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հայաստանի տարածքում նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: