Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մեծ սպառման շուկա է՝ նոյեմբերի 10-ին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Նրա խոսքով, ՀՀ նախագահը Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերներին ներկայացրել է տարբեր ոլորտներ, որոնք հետաքրքիր կարող էին լինել ներդրումների համար: «Առաջին հերթին, խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, ջերմոցային տնտեսություններին, սննդի արդյունաբերությանը, որի համար նաև մեծ շուկա է ԱՄԷ-ն: Մեր գործընկերների համար հետաքրքրաշարժ էր էներգետիկ ոլորտում Հայաստանի ներդրումային պոտենցիալը: Քննարկվել են նաև հանքարդյունաբերական ոլորտում ներդրումների հարցերը, ենթակառուցվածքները»,-նշել է Կարայանը: