Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվայում տեղացող ձյունը խափանել է Երևանի հետ ավիահաղորդակցությունը

Մոսկվայում տեղացող ձյունը խափանել է Երևանի հետ ավիահաղորդակցությունը
11.11.2016 | 16:49

Մոսկվայում վատ եղանակային պայմաններն անհետևանք չեն մնացել Երևանի հետ օդային հաղորդակցության համար: «Զվարթնոց» օդանավակայանի կայքում ասվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ հետաձգվել է Մոսկվա-Երևան 3 չվերթ: Հակառակ ուղղությամբ հետաձգվել է 4 չվերթ:

Հետաձգվել են նաև Ռոստով-Երևան և Երևան-Ռոստով թռիչքները: Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ վատացում է սպասվում՝ թաց ձյան տեսքով տեղումներ: Նոյեմբերի 10-ի դրությամբ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններից չեղարկվել են տասնյակ չվերթեր:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ