Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ

ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ
11.11.2016 | 16:52

ԱՄՆ-ը վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու բարձր է գնահատում կողմերի հետ անսասան փոխգործակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով՝ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը։

«ԱՄՆ-ը մտահոգված էր շփման գծում բռնության էսկալացիայով ու տեղի ունեցած վայրագությունների մասին հաղորդագրություններով»,- ասել է նա։ Բայերը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, շտապ քայլեր է ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես էր եկել Վիեննայում մայիսի 16-ին «3+2» հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ, ընդունելով, որ ՍՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի համատեղ ջանքերը ամենաբարձր մակարդակում կարող են օգնել կողմերին դադարեցնել բռնությունը ու առաջ տանել խաղաղ գործընթացը։ «Բարձր մակարդակով հանդիպումը զգալի արդյունքներ էր տվել։ Կողմերը հաստատել էին իրենց հարգանքը հրադադարի հանդեպ, ու իրավիճակը շփման գծում զգալիորեն կայունացել էր»,- հավելել է նա։

Դեսպանը կողմերին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը ընդլայնելուն ու սկսել աշխատել հետաքննությունների մեխանիզմների ստեղծման մասին առաջարկության շուրջ։ «ԱՄՆ-ը աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված միջոցառումներին, ինչը կարող է օգնել կայունացնել իրավիճակը անվտանգության տեսակետից ու ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար։ ՍՄՆ- ը բարձր է գնահատում Գերմանիայի նախագահության ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպրշիկի սերտ համագործակցությունը, նրանց աջակցությունը համանախագահների միջնորդական ջանքերին ու տեղում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Բայերը։ «Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունն այն հարցում, որ հակամարտությունը շատ երկար է ձգվում։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ԱՄՆ-ը առաջվա պես խորապես հանձնառու է, ինչպես դեսպան ՈՒոռլիքը շեշտեց այսօր առավոտյան, աշխատել կողմերի հետ, որ ապահովվի հակամարտության ամուր ու խաղաղ կարգավորումը»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա բարեմաղթանքներ է փոխանցել դեսպան ԱՆդրիոյին ու ողջունել նրա իրավահաջորդին՝ ֆրանսիացի համանախագահ դեսպան Վիսկոնտիին։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ