Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
Կանցլերն ավելի վաղ շնորհավորել էր Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, չնայած, որ վերջին ամիսներին մի քանի անգամ խստորեն քննադատել էր նախագահի հանրապետական թեկնածուին: