Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվան հաստատում է Թրամփի թիմի հետ շփումները

Մոսկվան հաստատում է Թրամփի թիմի հետ շփումները
11.11.2016 | 23:52

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ԱՄՆ ընտրարշավի ժամանակ ռուսաստանցի ներկայացուցիչները կապի մեջ են եղել Թրամփի թիմի հետ: «Մենք դրանով զբաղվում ենք և զբաղվել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի ներկայացուցիչները շփումներ ունեցել են կամ պատրաստվում են հաստատել Թրամփի շրջապատի կամ անձամբ նրա հետ:

«Մարդիկ, որոնց համարում են նրա մերձավոր շրջապատից, մեզ ընդհանուր առմամբ հայտնի են»,- նշել է Ռյաբկովը՝ հավելելով. «Չեմ ասի, որ բոլորը, սակայն նրանցից մի ամբողջ շարք կապ են պահել ռուսաստանցի ներկայացուցիչների հետ»: ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ այդ աշխատանքը շարունակվում է «բնականաբար նաև ընտրություններից հետո»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Associated Press-ի հետ զրույցում հաստատել է, որ ռուսաստանցի մասնագետները շփումներ ունեին ինչպես Թրամփի շտաբի ներկայացուցիչների հետ, այնպես էլ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի: Պեսկովը նման հարաբերությունները համարել է «միանգամայն բնական, միանգամայն նորմալ»:
Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Հոուփ Հիքսը, մինչդեռ, հերքել է տեղեկատվությունը, թե քարոզարշավի ընթացքում շփումներ են ունեցել որևէ արտասահմանյան կառույցի հետ:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ