Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սաակաշվիլին ՈՒկրաինայում քաղաքական նոր ուժ է ստեղծում

Սաակաշվիլին ՈՒկրաինայում քաղաքական նոր ուժ է ստեղծում
11.11.2016 | 23:53

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում ճեպազրույցում հայտարարել է, որ մտադիր է հասնել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների:

«Մենք ստեղծում ենք լայն քաղաքական ուժ. մեր նպատակն է՝ փոխել ներկայիս, այսպես կոչված, էլիտան, իսկ իրականում՝ «բարիգաներին», որ վերահսկում են կառավարությունն ու խորհրդարանը: Մենք չենք ընդունի ոչ մեկին, որ մեկ ժամկետից ավելի եղել է խորհրդարանում, որ երկու տարուց ավելի աշխատել է որպես պետական ծառայող, չեն լինի նաև մեծ գործարարներ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը, որ 2015-ի մայիսից Օդեսայի նահանգապետն էր, իսկ այս շաբաթվա սկզբին հրաժարական տվեց:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ