Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն առաջարկում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր մեխանիզմ ստեղծել՝ ձևաչափին մասնակից պետությունների թվի ընդլայնմամբ. «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել մասնակից պետությունների թիվը՝ ի լրումն արաբական երկրների և հրավիրել միջազգային խորհրդաժողով, որը մեխանիզմ կմշակի 5+1 մեխանիզմի նմանությամբ ու կսահմանի բանակցությունների և որոշումների իրագործման վերջնաժամկետը»,- ասել է Աբասը:
«Իսրայելի կառավարությունը խույս է տալիս պատասխանատվությունից և հույս ունի ժամանակ շահել հրեական բնակավայրերի ընդլայնման իր գործունեությունն ակտիվացնելու և երկպետական որոշումը վերացնելու համար»,- հավելել է նա: