Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը՝ 2017-ին

ԵՄ-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը՝ 2017-ին
12.11.2016 | 00:01

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան, կանցկացվի 2017-ի վերջին՝ ասել է ԵՄ-ի ներկայացուցիչը, որ չի ցանկացել իր անունը նշվի: Նա չի մեկնաբանել լրագրողների ենթադրությունը, որ գագաթնաժողովը ծրագրված է Բրյուսելում:

Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում (Չեխիա)՝ 2009-ի մայիսին, երկրորդը՝ 2011-ի սեպտեմբերին՝ Վարշավայում (Լեհաստան), երրորդը՝ 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսում (Լիտվա), չորրորդը՝ 2015-ի մայիսին՝ Ռիգայում (Լատվիա):

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ