Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շտայնմայերը նոյեմբերի 15-ին կայցելի Թուրքիա

Շտայնմայերը նոյեմբերի 15-ին կայցելի Թուրքիա
12.11.2016 | 00:02

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 15-ին կայցելի Թուրքիա, հայտնում է DW.com-ը: Բունդեսթագում ելույթի ժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Թուրքիան գտնվում է ճամփաբաժանի վրա` կամ շարունակելու է ճանապարհը դեպի Եվրոպա, կամ այդ ճանապարհից հեռանալու է:

Նա տարածաշրջանային բախումների համատեքստում կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը` ընդգծելով, որ տնտեսական ու անվտանգության նկատառումներից ելնելով դա անհրաժեշտ է նաև պաշտոնական Անկարային:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ