Սորոնբայ Ժենբեկովը նշանակվել է Ղրղզստանի վարչապետ: Պետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նոյեմբերի 11-ին ստորագրել է նրա նշանակման հրամանը: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել կառավարության կազմին և ծրագրին, որն առաջարկել էր վարչապետի պաշտոնին հավակնող Սորոնբայ Ժենբեկովը:
Կառավարության կառուցվածքը նույնն է մնացել, բայց փոխվել է կազմը: Կառավարության հրաժարականն ու նորի ձևավորումը պայմանավորված էր խորհրդարանում մեծամասնական կոալիցիայի լուծարումով և խմբակցությունների նոր դաշինքի ձևավորումով: