Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բենզալցակայանի հրդեհի հետևանքով վիրավոր վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Բենզալցակայանի հրդեհի հետևանքով վիրավոր վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության
12.11.2016 | 16:01

Հերացի փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:

Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը, նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ