ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռախոսազրույցն է ունեցել նրա հաղթանակից հետո։ «Գլխավոր քատուղարը ողջունել է դժվար ընտություններից հետո ընտրված նախագահ Թրամփի միասնության կոչերը»,-ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։
Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը կպահպանեն իրենց ավանդական ուժեղ կապերը՝ ողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության խթանմանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքներին ուղղված համագործակցության ոլորտում։ «Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ»,- հայտարարել են մամլո ծառայությունում։