Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը պլյուսներ է տեսել Obamacare-ում

Թրամփը պլյուսներ է տեսել Obamacare-ում
12.11.2016 | 16:06

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որ ընտրարշավում հայտարարել էր նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման չեղարկման մտադրության մասին, ասել է, որ պատրաստ է պահպանել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի որոշ տարրեր։

Wall Street Journal-ի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ Սպիտակ տանը նախագահի հետ հանդիպումը ստիպել է իրեն փոխել կարծիքը օրենքի մասին։ Թրամփը պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում Օբաման խնդրել է իրեն վերանայել բարեփոխման չեղարկման որոշումն ու պահպանել գոնե 2 դրույթ։ «Ես ասացի նրան, որ կմտածեմ նրա առաջարկի մասին, հարգանքից ելնելով ես դա կանեմ»,- հայտարարել է Թրամփը։ Նա հավելել է, որ ներկա տեսքով բարեփոխումը չի պահպանվի։

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ