Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի քաղաքականությունը կարող է հեռացնել ԱՄՆ-ը հիմնական եվրոպական սկզբունքներից

Թրամփի քաղաքականությունը կարող է հեռացնել ԱՄՆ-ը հիմնական եվրոպական սկզբունքներից
12.11.2016 | 16:07

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական առաջնահերթությունները կարող են հեռացնել ԱՄՆ-ը հիմնական եվրոպական սկզբունքներից՝ Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

«Մեր շահերից է բխում համագործակցության շարունակությունը, սակայն հնարավոր է, որ Թրամփի քաղաքական առաջնահերթությունները հեռացնեն Ամերիկան հիմնական եվրոպական սկզբունքներից»,- ասել է Մոգերինին։ Նա հավելել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահի քաղաքականությունում առաջնահերթությունները դեռևս նոր պետք է սահմանվեն, և դրա հիման վրա «մենք կտեսնենք, թե որտեղ են համընկնում եվրոպական և ամերիկյան շահերը»։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ