Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մադլեն Օլբրայթ. Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա

Մադլեն Օլբրայթ. Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա
12.11.2016 | 16:08

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա։ Պրահայի Կառլովի համալսարանում դասախոսության ժամանակ նա ասել է. «Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհը այլ կերպ է զարգանալու: Մենք նման բան չէինք կանխատեսել։ Մենք նայում էինք Եվրոպայի Brexit -ին ու ասում, որ մեր երկրում նման բան չի կարող տեղի ունենալ։ Մենք ստիպված կլինենք համակերպվել»։

Օլբրայթը, որ ակտիվ աջակցում էր դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, շեշտել է, որ նա «բոլորից լավ էր պատրաստված» պետության ղեկավար լինելուն։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նշանակված է 2017-ի հունվարի 20-ին։

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ