Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ժան-Կլոդ Յունկեր. Թրամփի ընտրությունը կարող է վտանգի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները

Ժան-Կլոդ Յունկեր. Թրամփի ընտրությունը կարող է վտանգի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները
12.11.2016 | 21:25

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները՝ Լյուքսեմբուրգում համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը:

«Թրամփի ընտրությունը կարող է խնդիրներ ստեղծել Եվրամիության ու Միացյալ Նահանգների հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը «պետք է բացատրի Թրամփին՝ ինչ է միասնական Եվրոպան ու ինչպես է աշխատում»։

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ