ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ում լուսանկար է հրապարակել Անտարկտիդայից՝ նշելով, որ կլիմայի գլոբալ փոփոխությունն իրականություն է։
Նա նոյեմբերի 10-12-ին Անտարկտիդայում կայցելի հետազոտական Մարկ-Մերդո կայան։ ՈՒղևորությունը նվիրված է գլոբալ տաքացման հարցերին։
«Անտարկտիդայում՝ աշխարհի մի քանի առաջատար հետազոտողների հետ։ Գիտությանը հասկանալի է. կլիմայի փոփոխությունը հանդիսանում է իրականություն։ Մենք անտեսում ենք դա` դիմելով ռիսկի»,- գրել է պետքարտուղարը հրապարակված լուսանկարի տակ, որում պատկերված է գիտնականների դուրս գալը բազայից։