Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալիևը նորից սպառնում է

Ալիևը նորից սպառնում է
13.11.2016 | 19:29

«Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»՝ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի առաջնագծի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը: Նա հավելել է՝ սպառազինությանը համարժեք, բարձր է նաև բանակի հայրենասիրության մակարդակը:

«Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, կրկնելով՝ ապրիլյան պատերազմը «Ադրբեջանի համար հերթական պատմական հաղթանակն էր»: Նա կրկին խոսել է տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ վստահեցնելով, որ «վերադարձվելու են բոլոր այն տարածքները, որոնք դեռ օկուպացված են»:

Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, իրենց կսպասեն դեռ բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»,- ասել է Ադրբեջանի նախագահը, եզրափակելով՝ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վերջապես պետք է գիտակցի, որ իրենց բռնազավթիչ գործողություններն անդունդ են տանում: Ադրբեջանն օրեցօր ուժեղանում, հզորանում է: Մենք հսկա ներուժ և հզոր բանակ ունենք»:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ