Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Յունկեր. Թրամփից 2 տարի կպահանջվի՝ արտաքին հարցերում փորձ ձեռք բերելու համար

Յունկեր. Թրամփից 2 տարի կպահանջվի՝ արտաքին հարցերում փորձ ձեռք բերելու համար
13.11.2016 | 19:30

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ենթադրում է, որ արտաքին քաղաքական հարցերում փորձառություն ձեռք բերելու համար Դոնալդ Թրամփից կարող է երկու տարի պահանջվել: Այդ ժամանակահատվածը Յունկերը համարում է «կորած»:

Լյուքսեմբուրգում՝ երիտասարդության հետ քննարկումների ընթացքում նա ասել է. «Ես կարծում եմ, որ երկու տարի կկորչի, մինչև պարոն Թրամփը ճամփորդի աշխարհով, որի մասին նա տեղյակ չէ»: Հարցին՝ Թրամփի ընտրվելը կազդի՞ ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների վրա, Յունկերը պատասխանել է, թե ամերիկացիները, ընդհանուր առմամբ, չեն հետաքրքրվում Եվրոպայով: «Դա վերաբերում է ինչպես քաղաքական դասակարգին, այնպես էլ հասարակ ամերիկացիներին: Նրանք չգիտեն Եվրոպան»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով Սպիտակ տան ապագա ղեկավարի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարություններից մեկը՝ «Բելգիան հրաշալի քաղաք է»: «Մենք պետք է ընտրյալ նախագահին հասցնենք, թե ինչի վրա է հիմնված Եվրոպան և ինչ արժեքներով է շարժվում»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ Թրամփի հարցադրումները «վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ», քանի որ կասկածի տակ է առնում ՆԱՏՕ-ն, այդպիսով՝ նաև մոդելը, որի վրա հիմնված է Եվրոպայի անվտանգությունը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննադատական խոսք է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին և հարց բարձրացրել՝ ինչո՞ւ է հենց ԱՄՆ-ն առաջնորդող դեր խաղում այդ դաշինքում: Թրամփն ասել է, թե դաշինքի որոշ անդամներ բյուջե անդամավճար չեն մուծում:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ