Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բեռլինում էին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բեռլինում էին
13.11.2016 | 19:35

Նոյեմբերի 9-11-ին Բեռլինում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ:

Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում:
Հանդիպումներին պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով, գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու շուրջ: Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հարցեր: Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական և տնտեսական հնարավորությունների, ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ և կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Պատվիրակության այցը Գերմանիա կազմակերպվել էր գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամի և ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ