Բուլղարիայում տեղի ժամանակով 7:00-ին (մեր ժամանակով՝ 9:00) սկսվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուները երկուսն են՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության թեկնածու, երկրի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը և իշխող կուսակցության թեկնածու, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևը:
Միաժամանակ անցկացվում են նաև փոխնախագահի ընտրություններ: Քվեարկության ընթացքին կհետևի 2000 դիտորդ: Ընտրությունների առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան 20:00-ին (մեր ժամանակով՝ 21:00) ընտրատեղամասերի փակվելուց հետո:
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է ընդդիմության երկու ներկայացուցիչ՝ սոցիալիստների կուսակցության ռուսամետ ղեկավար Իգոր Դոդոնը և եվրոպամետ ընդդիմության միասնական թեկնածու Մայա Սանդուն:
Նրանք հաղթել են հոկտեմբերի 30-ի ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 47,9 %-ը և 38,7 %-ը: Քվեարկության ընթացքին հետևում է 4 000 դիտորդ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներ: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (մեր ժամանակով՝ 09:00) և կփակվեն տեղի ժամանակով 21:00-ին (մեր ժամանակով՝ 23:00): Ընտրություններում կհաղթի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն: